Սևանա լճում քաղաքացի է խեղդվել. փրկարարները դին ափ են հանել

Օգոստոսի 13-ին, ժամը 20:17-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարներն ափից 25 մ հեռավորության վրա նկատել են քաղաքացու, ով լողալիս անհետացել է։

Այս մասին հայտնում են Փրկարար ծառայությունից։

Ջրափրկարարները լողալով մոտեցել են տվյալ հատված, մոտ 1.5 մ խորությունից դուրս բերել քաղաքացուն և ռետինե մոտորանավակով տեղափոխել ափ:

Շտապօգնության աշխատակիցներն արձանագրել են քաղաքացու մահը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել