Սևանա լճում երկու երիտասարդ ռետինե նավակով հեռացել են ափից չեն կարողացել վերադառնալ ափ

Օգոստոսի 13-ին, ժամը 17:11-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի հանգստյան գոտիներից մեկում երկու քաղաքացի ռետինե նավակով ափից մոտ 200 մետր հեռացել են և չեն կարողանում վերադառնալ ափ։

Այս մասին հայտնում են Փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահություն իրականացնող փրկարարական խումբը։

Փրկարարները քաղաքացիներ Մ. Դ.-ին (ծնված 1990 թ.) և Ս. Դ.-ին (ծնված 2005 թ.) մոտորանավակով դուրս են բերել ափ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել