Մաքսային մարմիններին տրամադրված տեղեկատվության «ճակատագիրը»

Նախ նշենք, որ օրենքով նախատեսված դեպքերում և եթե կա դրա անհրաժեշտությունը, մաքսային մարմիններին` մաքսային գործի իրականացման նպատակով կարող է տրամադրվել համապատասխան տեղեկատվություն:

Մաքսային մարմիններին մաքսային գործի իրականացման նպատակով տրամադրված տեղեկատվությունը մաքսային մարմինների կողմից չի կարող օգտագործվել այլ նպատակներով, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Պետական, բանկային, ապահովագրական, առևտրական, ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները մաքսային մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց կողմից չեն կարող հրապարակվել, օգտագործվել անձնական նպատակների համար, տրամադրվել երրորդ անձանց, այդ թվում` պետական մարմինների, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, երբ մաքսային մարմինները կամ դրանց պաշտոնատար անձինք վերադաս մաքսային մարմնի թույլտվությամբ օրենքով սահմանված իրավասություն ունեցող երրորդ անձանց են տրամադրում համապատասխան տեղեկատվություն և փաստաթղթերի բնօրինակներ կամ պատճեններ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել