Նոտարիատի բնագավառում էլեկտրոնային կառավարման համակարգը բաղկացած կլինի`
1) կենտրոնական սերվերից, որը տեղակայված կլինի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում կամ Հայաստանի Հանրապետության կառավարությունում, որը նաև պատասխանատու կլինի վերջինիս անվտանգության համար (տեղեկատվությունը պետք է պարբերաբար պատճենվի ռեզերվային սերվերի վրա).
2) վերջնօգտագործողի սարքավորումներից (համակարգիչ, քարտի ընթերցող, սկաներ, վեբ-տեսախցիկ, պատճենահանող սարք և այլն), որոնք պետք է տեղակայված լինեն բոլոր նոտարական գրասենյակներում (պետք է գնվեն յուրաքանչյուր նոտարի կողմից, ըստ իրենց նախընտրությունների, սակայն նախօրոք սահմանված նվազագույն չափանիշներին համապատասխան).
3) համապատասխան համակարգչային ծրագրից, որը կտեղակայվի սերվերում (ամպի տեխնոլոգիա/clօսd technology), սակայն ծրագրի սահամանափակ բաղադրիչները պետք է տեղադրվեն յուրաքանչյուր վերջնական օգտագործողի համակարգչի վրա (հատկապես նոտարների ներքին փաստաթղթերը):
Այնուամենայնիվ, հստակ գործերը պետք է փոխանցվեն վերջնական օգտագործողի սարքավորմանը համոզված լինելու համար, որ միացման ընդհատումը չի խանգարի աշխատանքին (այս տեսակ համակարգի համար չի պահանջվի կայուն, մշտական, բարձր որակի ինտերնետ կապ)։
Սարքավորումային և ծրագրային պաշտպանությունը պետք է նախատեսված լինի (երկուսն էլ` ստատիկ և դինամիկ), նաև պետք է ապահոված լինի, որ տվյալները լինեն պաշտպանված (ըստ ցանկության):
Վերջնօգտագործողի սարքավորումը և կենտրոնական սերվերը պետք է միացված լինեն առցանց (VPN) կամ տվյալների փոխանցման ծառայությունների միջոցով (կապի համար գինը պետք է վճարվի նոտարների կողմից):