18 համարի ավտոբուսի վարորդը հայտնել է, որ կրակել են ավտոբուսի վրա

Երևանի 18 համարի երթուղային ավտոբուսի վարորդն այսօր՝ օգոստոսի 10-ին, 13։15-ի ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ կրակել են ավտոբուսի վրա։ Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Աբելյան փողոցում։

Տեղում աշխատում է ոստիկանության աշխատակիցներ, հանգամանքները պարզվում են. «Քաղաքացին հայտնել է, որ Աբելյան փողոցում ենթադրում է, որ կրակել են իր վարած ավտոբուսի վրա»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել