Խափանման միջոց կիրառելու, փոփոխելու մասին քննիչի և հետաքննության մարմնի որոշումը կասկածյալը, մեղադրյալը, նրանց պաշտպանները և օրինական ներկայացուցիչները, դատավարության այլ շահագրգիռ մասնակիցները կարող են բողոքարկել համապատասխան դատախազին, իսկ դատախազի որոշումը՝ վերադաս դատախազին։
Նշենք, որ մինչդատական վարույթում խափանման միջոց կիրառելու կամ այն մերժելու կամ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու ժամկետը երկարացնելու կամ մերժելու մասին դատարանի որոշումը կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան: