Եթե ծնողի հետ չի ճամփորդում երեխան, արդյո՞ք ուղեկցողը իր հետ պետք է ունենա լիազորագիր․ իրազեկում

Երեխաների ճամփորդության հարցը միշտ եղել է խնդրահարույց, առավել ևս հարցադրումներն ակտիվանում են ամառվա հանգստի սեզոնով պայմանավորված. եթե ծնողի հետ չի ճամփորդում երեխան, արդյոք ուղեկցողը իր հետ պետք է ունենա լիազորագիր: Հարցի վերաբերյալ իրազեկում է պատրաստել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ Մնացական Բիչախչյանը։

«ՀՀ-ում չի գործում իրավական ակտ ՀՀ քաղաքացիների՝ ՀՀ-ից եքի և ՀՀ մուտք գործելու վերաբերյալ (օրինակ՝ ՌԴ-ն իր քաղաքացիների մասով ունի նման օրենք):

Այսինքն, ՀՀ-ից դուրս գալու դեպքում, եթե երեխան ծնողի հետ չի գնում, ուղեկցողի մոտ լիազորագրի բացակայությունը չի կարող ազատ տեղաշարժի սահմանափակման հիմք հանդիսանալ (եթե իհարկե երեխայի առևանգման մասին չէ խոսքը): Խնդիրը կայանում է ընդունող պետության հետ. պրակտիկայում լինում է՝ պահանջում են, լինում է՝ ոչ: Առավել ևս խնդրահարույց է մեքենայով մի քանի երկրների տարածքներով անցնելը:

Կարծում եմ բարդություններից խուսափելու համար առավել վստահելի և ապահով կլինի լիազորագրերով ճամփորդելը, եթե երեխան ծնողի կամ ծնողների հետ չի գնում»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել