Օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ

Օգոստոսի 10-14-ին, ցերեկը ժամը 16։00-18։00 ընկած ժամանակահատվածում Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում կանխատեսվում է մինչև +40․․․+42 աստիճան տաքություն։ Օգոստոսի 12-15-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Երևան քաղաքում՝ օգոստոսի 10-ի ցերեկը, 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 12-15-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 12-14մ/վրկ արագությամբ, հայտնում են «Հայհիդոմետ»-ից։

Հանրապետության տարածքում` օգոստոսի 10-ի ցերեկը, 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան 2-3 մ/վրկ, 12-15-ին Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16 մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 10-ի ցերեկը, 11-ին կբարձրանա ևս 2-3 աստիճանով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել