Ուսումնասիրվում են «Ակվատեկ» մարզաառողջարանային համալիրում տեղի ունեցած դեպքի մանրամասները՝ դրանց համարժեք ընթացք ապահովելու նպատակով․ նախարարություն

«Ակվատեկ» մարզաառողջարանային համալիրում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ համագործակցությամբ, երեկվանից ուսումնասիրում է դեպքի մանրամասները՝ դրանց համարժեք ընթացք ապահովելու նպատակով։

Այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Մինչ դեպքի երկկողմանի ուսումնասիրությունը, կրկին ընդգծում ենք՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման և պաշտպանության պետական քաղաքականության հիմնական սկզբունքներից մեկը խտրականության բացառումն է։

Նախարարությունը հետամուտ է հաշմանդամություն ունեցող անձանց համար մյուսների հետ հավասար հիմունքներով հասարակական կյանքին լիարժեք ու արդյունավետ մասնակցելու մատչելի պայմանների և հնարավորությունների ապահովմանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել