Հունիսի 14-ին նախագահ Բակո Սահակյանի ներկայությամբ տեղի է ունեցել ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նորանշանակ դատավորներ Դավիթ Ավանեսյանի և Կարեն Մելքումյանի երդման արարողությունը:
Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության տարածած հաղորդագրության համաձայն`երկրի ղեկավարը հաջողություններ է մաղթել նրանց հետագա աշխատանքում և ընդգծել երդման մեջ արտահայտված սկզբունքներին հավատարիմ լինելու կարևորությունը: