Լեռնային Ղարաբաղի շուրջ 8 ամսյա շրջափակումը շարունակվում է։ Հունիսի 15-ից ի վեր տարածաշրջանը ոչ մի մարդասիրական օգնություն չի ստացել։ Այս մասին «Տելեգրամի» իր ալիքում գրել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։
«Հատկապես խոցելի են 20 հազար տարեցները, 9000 հաշմանդամություն ունեցողները, 30 հազար երեխաները, հղի կանայք, վիժումների թիվը Լեռնային Ղարաբաղում եռապատկվել է։ Հումանիտար աղետը հաղթահարելու համար անհրաժեշտ է անհապաղ միջոցներ ձեռնարկել»,-գրել է նա։