Այսօրվա տոնը ոգեկոչումն է մեր բոլոր նահատակների, Գյումրիում 8-րդ խաղերի բացման արարողության ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այս օրը մի նոր խորհրդանիշ է մեր հետագայի համար, մեր ապագայի համար, որովհետև մենք մտնում ենք պատմական մի շրջափուլ, որտեղ պետություն ունենալու մեր կամքը պիտի մնա անսասան, հայրենիքը պետություն դարձնելու ու պետությունը հայրենիք ընկալելու մեր մտածելակերպը պիտի վերահաստատվի»,- ասաց նա:
Վարչապետն ասաց, թե Հայաստանն ամեն օր վերափոխվում է: