Պարեկների ձերբակալած երիտասարդի մոտ ատրճանակ և փամփուշտներ են հայտնաբերվել

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 4-րդ գումարտակի ծառայողները օգոստոսի 4-ի գիշերը, ժամը 03.10-ին, Հանրապետության հրապարակում հայտնաբերել, ապօրինի զենք և զինամթերք պահելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Աբովյան քաղաքի բնակիչ 26-ամյա մի երիտասարդի՝ իր վարած «ԲՄՎ»-ով հանդերձ: Բաժնում երիտասարդը ոստիկաններին է ներկայացրել ատրճանակ և 5 փամփուշտ:

«ԲՄՎ»-ն տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Աբովյանցի 26-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել