Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը հայտնել է, որ ԿԿԽՄԿ-ի Աղդամով մուտքն Արցախ միայն մեկ դեպքում կընդունեն՝ Վագիֆ Խաչատրյանին հետ բերելուց։
Արցախի Հանրապետության նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը Facebook-ի իր էջում գրել է․
«Կարմիր խաչի Աղդամով մուտքն Արցախ միայն մեկ դեպքում ենք կարող ընդունել՝ Վագիֆ Խաչատրյանին հետ բերելուց։
Մնացած բոլոր դեպքերում դա ինտեգրացիայի պարտադրման հերթական քայլը կլինի»։