«Lուրերը», թե իբր ՀՀԿ-ն դիտարկում է Արմեն Աշոտյանին առաջադրել Երևանի ավագանու ընդդիմության միասնական թեկնածու, կեղծ են. Շարմազանով

Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը մայրաքաղաք Երեւանի ավագանու ընտրությունների մասնակցության հարց չի քննարկել։

Այս մասին Հայաստանի Հանրապետական Կուսակցության ֆեյսբուքյան էջում նշել է ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Հետեւաբար. բոլոր «լուրերը», թե իբր ՀՀԿ-ն դիտարկում է Արմեն Աշոտյանին առաջադրել Երևանի ավագանու ընդդիմության միասնական թեկնածու, կեղծ են։

ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը որևէ մեկին ու այդ թվում Անդրանիկ Թևանյանին չի առաջարկել դիտարկել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի թեկնածությունը։

ՀՀԿ քաղաքական օրակարգը հստակ է ու պարզ.

1. Կապիտուլյանտի հեռացում։
2. Արցախի հարցի հայանպաստ լուծում՝ Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում։
3. Հայաստանի ազգային պետականության պահպանում»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել