2023թ. հուլիսին 2022թ. հուլիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 3.9%, իսկ 2023թ. հունիսի համեմատ՝ 2.8% գնանկում:
Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Վիճակագրական ծառայությունից։
Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2023թ. հուլիսին հունիսի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները նվազել են 3.0-1.7%-ով (գնանկման ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Վանաձոր և Եղեգնաձոր քաղաքներում): Մայրաքաղաքում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները նվազել են 2.9%-ով:
Հնդկացորենի գինը 2023թ. հուլիսին 2022թ. հուլիսի համեմատ նվազել է 26.2%-ով, ոսպինը՝ 22.0%-ով, ոլոռինը՝ 15.2%-ով, բրնձինը՝ 7.8%-ով, բլղուրինը՝ 5.6%-ով, ձավարինը՝ 4.5%-ով, հաճարինը՝ 4.3%-ով, լոբունը՝ 2.1%-ով, իսկ 2023թ. հունիսի համեմատ՝ համապատասխանաբար 5.0%, 3.0% 2.6%, 0.3%, 1.0%, 0.3%, 0.9%, 0.6%-ով:
2023թ. հուլիսին 2022թ. հուլիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ալյուրի՝ 17.2%, մակարոնեղենի՝ 10.1%, հացի՝ 6.7%, իսկ 2023թ. հունիսի համեմատ՝ համապատասխանաբար 1.5%, 1.6%, 0.2% գնանկում:
Մարգարինի, «Իշխան» ձկնատեսակի և կարագի գները 2023թ. հուլիսին 2022թ. հուլիսի համեմատ նվազել են 14.3%, 4.4% և 3.1%-ով, իսկ 2023թ. հունիսի համեմատ՝ համապատասխանաբար 3.7%, 0.1% և 0.5%-ով:
2023թ. հուլիսին 2022թ. հուլիսի համեմատ արևածաղկի բուսական յուղի գինը նվազել է 40.5%-ով, իսկ 2023թ. հունիսի համեմատ՝ 5.6%-ով:
Պանրի, թարմ կաթի և տավարի մսի գները 2023թ. հուլիսին 2022թ. հուլիսի համեմատ աճել են 1.9%, 3.9%, և 4.5%-ով, իսկ 2023թ. հունիսի համեմատ գրանցվել է 1.4%, 0.2% և 0.5% գնանկում:
2023թ. հուլիսին 2022թ. հուլիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է գառան մսի՝ 2.4%, թռչնամսի՝ 0.9%, իսկ 2023թ. հունիսի համեմատ՝ համապատասխանաբար 0.7% և 0.2% գնանկում:
Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2023թ. հուլիսին 2022թ. հուլիսի համեմատ արձանագրվել է 2.0%, իսկ 2023թ. հունիսի համեմատ՝ 0.8% գնանկում:
Դրան զուգընթաց, 2023թ. հուլիսին 2022թ. հուլիսի համեմատ ձվի գինն աճել է 19.0%-ով, իսկ 2023թ. հունիսի համեմատ՝ 0.5%-ով:
Խոզի մսի գինը 2023թ. հուլիսին 2022թ. հուլիսի համեմատ նվազել է 12.7%-ով, իսկ 2023թ. հունիսի համեմատ արձանագրվել է 0.8% գնաճ:
2023թ. հուլիսին 2022թ. հուլիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է ծխախոտային արտադրատեսակների 10.7 %, իսկ 2023թ. հունիսի համեմատ՝ 0.6% գնաճ:
Բանջարեղենի ապրանքախմբում 2023թ. հուլիսին 2022թ. հուլիսի համեմատ արձանագրվել է 6.3%, իսկ 2023թ. հունիսի համեմատ՝ 13.6% գնանկում:
Մրգի ապրանքախմբում 2023թ. հուլիսին 2022թ. հուլիսի համեմատ գները նվազել են 5.7%-ով, իսկ 2023թ. հունիսի համեմատ՝ 8.2%-ով:
2023թ. հուլիսին հունիսի համեմատ մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի միջին կշռված գնանկումը կազմել է 11.24%: Վերը նշված ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 9.38% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի նվազմանը 1.06 տոկոսային կետով: