Կյանքից հեռացել է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի երկարամյա աշխատակից Սամվել Հարությունյանը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել թատրոնը:
«Ցավով տեղեկացանք, որ կյանքից հեռացել է դրամատիկական թատրոնի երկարամյա աշխատակից, ռեժիսորի օգնական, դերասան, թատրոնի նվիրյալ Սամվել Հարությունյանը։
Մեր ցավակցություններն ենք հայտնում Սամվելի ընտանիքին և հարազատներին։
Ննջիր խաղաղությամբ մեր սիրելի Սամվել»,- հայտնել է թատրոնը։
Սամվել Հարությունյանը Թատերական ինստիտուտն ավարտել էր 1994 թվականին։ 2008 թվականից սկսել էր Դրամատիկական թատրոնում գործունեություն ծավալել: