Էդգար Հովհաննիսյանը ընտրվեց ԲԴԽ դատավոր անդամի պաշտոնում

Այսօր՝ օգոստոսի 4-ին, հրավիրված դատավորների ընդհանուր ժողովն ավարտվեց:

Այս մասին հայտնում են Դատական դեպարտամենտից։

Քվեարկությանը մասնակցած դատավորների ձայների ճնշող մեծամասնությամբ՝ 137 կողմ ձայնով, Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ ընտրվեց Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ թեկնածուները երեքն էին՝ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանը, Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրեն Մնոյանը և Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդուհի Հովնանյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել