Երևան քաղաքում՝ օգոստոսի 4-ի ցերեկը սպասվում է, 5-ին, 7-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Oգոստոսի 6-ին, 8-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 4-ի ցերեկը և երեկոյան, 5-9-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ արագությամբ։
Հանրապետության տարածքում` օգոստոսի 4-ի ցերեկը շրջանների զգալի, 5-8-ին առանձին շրջաններում մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 4-6-ին առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Oգոստոսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևելյան 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը օգոստոսի 4-ի ցերեկը կնվազի 6-10 աստիճանով, 5-9-ին աստիճանաբար նույնքան կբարձրանա։