Օգոստոսի 5-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Գայի պողոտա – Թոթովենց – Նանսեն փողոցների խաչմերուկում` կից ներկայացվող երթևեկության կազմակերպման սխեմայի համաձայն:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Միաժամանակ նշված ճանապարհահատվածը կկահավորվի համապատասխան ճանապարհային նշաններով և կիրականացվեն գծանշման աշխատանքներ:

