Հայաստանի և Արցախի փաստաբանները դիմել են վարչական դատարան՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

Փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը և Արցախի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Էրիկ Բեգլարյանը երեկ համատեղ հայց են ներկայացրել վարչական դատարան` ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։

«Վարչական դատարանից խնդրել ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի Հանրապետությունն Ադրբեջանի տարածքային ամբողջականության կազմում ճանաչելու խոսքով արտահայտված գործողությունը ճանաչել ոչ իրավաչափ։ Երկրորդը` որպես հետևանքների վերացման ածանցյալ պահանջ` արգելել Փաշինյանին` կատարելու Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու որևէ գործողություն, այդ թվում` փաստաթուղթ ստորագրելու»,-նշեց Զոհրաբյանը։

Նա շեշտեց, որ իրավական այս գործընթացով փորձում են ցույց տալ Հայաստանում և Արցախում ապրող հայությանը, ինչպես նաև միջազգային հանրությանը, որ Նիկոլ Փաշինյանի այդ գործողությունները հակաիրավական են։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել