Արգելվել է ՀՀ ներմուծել հետևյալ սննդամթերքը․ ՍԱՏՄ

Հուլիս ամսին ՍԱՏՄ սահմանային վերահսկողության արդյունքում, լաբորատոր անհամապատասխանության հիմքով, արգելվել է ՀՀ ներմուծել հետևյալ սննդամթերքը․

Հնդկաստանից գոմեշի միս՝ 51480 կգ, ախտածին մանրէներ, այդ թվում սալմոնելաներ ցուցանիշով,

Դանիայից թռչնամիս՝ 26744 կգ, լիստերիա (Listeria monocytogenes) ցուցանիշով,

Ուկրաինայից թռչնամիս՝ 6565 կգ, ախտածին մանրէներ, այդ թվում` սալմոնելաներ ցուցանիշով,

Բրազիլիայից խոզի միս՝ 62072,43 կգ, որից 36580 կգ-ը ախտածին մանրէներ, այդ թվում սալմոնելաներ ցուցանիշով, իսկ 25492,43 կգ-ը լիստերիա (Listeria monocytogenes) ցուցանիշով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել