Մենք կործանիչ, հակաօդային պաշտպանության ավիացիա ընդհանրապես չենք ունեցել. Դավիթ Տոնոյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև կործանիչների, ռազմօդուժի առումով հարաբերակցությունը եղել է 0 Հայաստանի կողմից:

Այս մասին այսօր՝ օգոստոսի 1-ին, ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։

Նրա խոսքով՝ մենք կործանիչ, հակաօդային պաշտպանության ավիացիա ընդհանրապես չենք ունեցել. «Եվ հիմնվում էինք միայն նախկին Խորհրդային Միության սահմանին սպառնալիքներին՝ ՌԴ հետ համագործակցության եւ ՌԴ ռազմօդուժի, կործանիչների հագեցվածության, դրանց կիրառման վրա»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել