Հունիսի 13-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, իր բնակարանից բերման են ենթարկել 27-ամյա Գայանեին, որը խոստովանել է, որ հունիսի 2-ին 16-րդ թաղամասի թիվ 46 շենքի մոտ, ականջօղի փականն ամրացնելու պատրվակով գողացել է 9-ամյա մի երեխայի ոսկյա ականջօղերը՝ փոխարինելով պլաստմասսե ականջօղերով:
Ոստիկանության հաղորդմամբ` ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Գայանեն հունիսի 6-ին 16-րդ թաղամասի 2-րդ շղթայի խաղահրապարակից ականջօղի փականն ամրացնելու պատրվակով գողացել է նաև 4-ամյա երեխայի ոսկյա ականջօղերը, իսկ հունիսի 8-ին, 16-րդ թաղամասի 2-րդ շղթայի խաղահրապարակում, նույն պատրվակով՝ ևս մի երեխայի ոսկյա ականջօղերը՝ փոխարինելով պլաստմասե ականջօղերով:
Կատարվում է քննություն: