Որդեգրման համար անհրաժե՞շտ է արդյոք երեխայի համաձայնությունը

Երեխային որդեգրելու համար նրա ծնողների համաձայնությունը չի պահանջվում այն դեպքերում, երբ`

ա) նրանք անհայտ են, կամ դատարանը ճանաչել է անհայտ բացակայող.
բ) դատարանը նրանց ճանաչել է անգործունակ.
գ) դատարանը նրանց զրկել է ծնողական իրավունքներից.
դ) նրանք դատարանով անհարգելի ճանաչված պատճառներով մեկ տարուց ավելի երեխայի հետ համատեղ չեն ապրում և խուսափում են նրան դաստիարակելուց ու պահելուց:

Իսկ արդյո՞ք անհրաժեշտ է որդեգրվող երեխայի համաձայնությունը:

Տասը տարին լրացած երեխայի որդեգրման համար անհրաժեշտ է նրա համաձայնությունը:

Եթե մինչև որդեգրման համար դիմում տալը երեխան ապրել է որդեգրողի ընտանիքում և  նրան համարում է իր ծնողը, ապա որդեգրումը բացառության կարգով կարող է կատարվել առանց որդեգրվող երեխայի համաձայնությունն ստանալու:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել