Ովքեր ակտիվ կամ պասիվ ձևով մեխեր են խփում Արցախի մարմնին, մեխեր են խփում իրենց հոգու և ապագայի մեջ․ Դավիթ Բաբայան

Արցախն այժմ յուրատեսակ Գողգոթա է, որտեղ որոշվում է հայ ժողովրդի և նույնիսկ քաղաքակիրթ հանրության ճակատագիրը։

Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը․

«Եվ սա չափազանցություն չէ։ Աստվածաշնչյան Գողգոթայի վրա չէ՞ր, որ համաշխարհային պատմության ընթացքը կանխորոշված էր։

Դա կանխորոշված չէր մայրաքաղաքում, խոշոր և ազդեցիկ քաղաքական և առևտրային կենտրոններում, այլ՝ հեռավոր թվացող գավառական մի շրջանում։

Ուստի, ուշքի եկեք և իմացեք, որ բոլոր նրանք, ովքեր ակտիվ կամ պասիվ ձևով մեխեր են խփում Արցախի մարմնին, մեխեր են խփում իրենց հոգու և ապագայի մեջ»,- գրել է Բաբայանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել