Հայաստանն Ադրբեջանից նամակ չի ստացել, որով պահանջում են դադարեցնել Երասխում մետալուրգիական գործարանի կառուցումը

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ադրբեջանական կողմից նամակ չի ստացել, որով պահանջվում է դադարեցնել Երասխում մետալուրգիական գործարանի կառուցումը։

«Մամուլում տարածվող տեղեկությունը, թե Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարարը ՀՀ շրջակա միջավայրի նախարարին ուղղված գրությամբ պահանջել է դադարեցնել Երասխում խոշոր մետալուրգիական գործարանի կառուցումը, իրականությանը չի համապատասխանում։

Շրջակա միջավայրի նախարարությունը՝ ի դեմս նախարար պարոն Հակոբ Սիմիդյանի, պաշտոնապես որևէ գրություն չի ստացել»,- այս մասին հայտարարել է նախարարության մամուլի խոսնակ Անի Հակոբյանը։

Հիշեցնենք՝ աստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ադրբեջանի կառավարությունը Հայաստանից պահանջում է դադարեցնել Երասխում մետալուրգիական գործարանի կառուցումը։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարար Մուխթար Բաբաևը համապատասխան նամակ է հղել Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանին։

Նշենք, որ գործարանը կառուցվում է ամերիկյան ներդրումներով։ Շինհրապարակը գրեթե ամեն օր գնդակոծվում է ադրբեջանական զինուժի կողմից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել