Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

Երևան քաղաքում՝ հուլիսի 20-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 21-22-ի, 24-25-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ արագությամբ։

Հանրապետության տարածքում` հուլիսի 20-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 21-22-ին, 24-25-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 20-21-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել