Ռանոսն ազատվեց զինվորական ծառայությունից

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հրանտ-Լեոն Ռանոսը այսօր կառավարության որոշմամբ ազատվեց պարտադիր զինվորական ծառայությունից։

«Հրանտ-Լեոն Աղվանի Ռանոսը հանդես է գալիս ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմի կազմում, մասնակցելու է ֆուտբոլի ուսումնամարզական հավաքներին և միջազգային մրցաշարերին: Հետևաբար՝ անհրաժեշտություն է առաջացել Գրանտ-Լեոն Աղվանի Ռանոսին ազատել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի «Քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը սահմանելու մասին» № 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետը»,- այս մասին ասվում է կառավարության հիմնավորման մեջ։

Նշենք, որ Ռանոսը այս տարի է միացել ազգային հավաքականին և համարվում էր Մյունխենի «Բավարիայի» երկրորդ թիմի ֆուտբոլիստ։ Այս ամառ հարձակվողը արդեն տեղափոխվել է Մյունխենգլադբախի «Բորուսիա»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել