Հղիները զուրկ են վիտամիններով հարուստ մթերք ձեռք բերելու հնարավորությունից։ «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ հուլիսի 19-ին տված հարցազրույցի ընթացքում ասել է Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի գործադիր տնօրեն Վարդգես Օսիպովը։
«Բնականաբար, ստեղծված իրավիճակը չի կարող իր խիստ բացասական ազդեցությունը չունենալ թե՛ պտղաբերության, թե՛ բոլոր տեսակի բարդությունների վրա, որոնց մենք արդեն հանդիպում ենք մեր ամենօրյա պրակտիկ աշխատանքի ընթացքում։
Նշեմ, որ վերջին մեկ ամսում հղիության վաղ շրջանում պտղի կորուստների ցուցանիշն աճել է գրեթե երեք անգամ։ Անցած ամիս մենք, ցավոք, ունեցանք նաև պերինատալ մահացության ցուցանիշների որոշակի աճ։ Բնականաբար, այս ամենը պայմանավորված է բազմաթիվ պատճառներով։ Սա սթրես է, որը ապրում է մեր բնակչությունը, այդ թվում՝ հղի կինը: Ի լրումն այս ամենի` շատ կարևոր է բալանսավորված սննդակարգը։ Բոլորը գիտեն, որ մեր բնակչությունը հնարավորություն չունի առաջին անհրաժեշտության սննդամթերք օգտագործելու: Մինչդեռ դա է հանդիսանում առողջ սերունդ ունենալու գրավականը»,-նշել է Վ. Օսիպովը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։