Քաղաքացիական կացության ակտեր գրանցելու, դրանց մասին քաղաքացիներին կրկնակի վկայականներ, քաղաքացիական կացության ակտերում կատարված գրառումների փոփոխությունների, լրացումների, ուղղումների և վերականգնման վկայականներ տալու համար գանձվում է պետական տուրք հետևյալ դրույքաչափերով`
ազգանվան, անվան և հայրանվան փոխման համար, ներառյալ` վկայական տալը |
Հինգ հազար ՀՀ դրամ |
ամուսնության գրանցման համար, ներառյալ` վկայական տալը |
Հազար ՀՀ դրամ |
ամուսնալուծության գրանցման համար, ներառյալ` վկայական տալը |
Տաս հազար ՀՀ դրամ |
. քաղաքացիական կացության ակտերի գրանցումների փոփոխություն, լրացում և ուղղում կատարելու համար, ներառյալ` վկայական տալը |
Հինգ հազար ՀՀ դրամ |
քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին վկայականների կրկնօրինակը տալու |
Երեք հազար ՀՀ դրամ |
հայրություն (մայրություն) ճանաչելու համար |
Հազար դրամ ՀՀ դրամ |
օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կողմից երեխայի որդեգրում գրանցելու համար |
Երեսուն հազար ՀՀ դրամ |
քաղաքացիական կացության ակտերի գրանցումները վերականգնելու համար, ներառյալ` վկայականներ տալը |
Երեք հազար ՀՀ դրամ |
քաղաքացիական կացության ակտերի գրանցման առկայության կամ բացակայության մասին տեղեկանք տալու համար |
Երկու հազար ՀՀ դրամ |
քաղաքացիական կացության ակտերի գրանցման վկայականի կրկնօրինակ կամ տեղեկանք ստանալու ծանուցում Հայաստանի Հանրապետության տարածքում ուղարկելու համար |
Հազար ՀՀ դրամ |
. Օտարերկրյա պետություններից քաղաքացիների դիմումի համաձայն` նրանց վերաբերյալ քաղաքացիական կացության ակտերի գրանցման վկայականի կրկնօրինակ կամ տեղեկանք ստանալու համար |
Երկու հազար ՀՀ դրամ |
ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանք տալու համար |
Հազար ՀՀ դրամ |
քաղաքացիական կացության ակտերի գրանցման մեջ ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելու վերաբերյալ տեղեկանք տալու համար |
Երկու հազար ՀՀ դրամ |
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի աշխատավայրից (բաժնից) դուրս կատարվող քաղաքացիական կացության ակտերի գրանցման համար պետական տուրքը գանձվում է վերը նշված սահմանված պետական տուրքի դրույքաչափի տասնապատիկի չափով: