Մարդատար տրանսպորտային միջոցների վարորդները պետք է ունենան անհրաժեշտ որակավորում և անցնեն բժշկական քննություն

Մեր բնակչության մեծ մասն օգտվում է ուղևորատար տրանսպորպային միջոցներից, իսկ արդյո ՞ք բոլորը տեղյակ են իրենց` որպես ուղևոր, ունեցած իրավունքներից:

Քաղաքացիների մեծ մասը պատրաստ է երթևեկել անհարմար և ոչ ապահով տրանսպորտային միջոցներով և մի բան էլ վճարել դրա դիմաց, ի դեպ գումարի չափը որևէ նշանակություն չունի, հարցն ավելի խորքային է և վերաբերում է մարդու կյանքին և արժանապատվությանը:

Շատերի մոտ հարց կարող է առաջանալ` ի ՞նչ կապ ունի մարդու կյանքը: Պատասխանն ակնհայտ է. ներկայումս երթուղային և մարդատար տրանսպորտային միջոցները չեն բավարարում անվտանգության մինիմալ ստանդարտները:

Մինչդեռ տրանսպորտային միջոցը պետք է ունենա սերտիֆիկատ և համապատասխանի անվտանգության, բժշկասանիտարական պահանջներին, աշխատանքի պաշտպանության նորմերին, բնապահպանական անվտանգության միջազգային և պետական ստանդարտներին, իսկ տրանսպորտային միջոցը վարելու իրավունք պետք է տրվի այն անձանց, ովքեր ունեն անհրաժեշտ որակավորում, անցել են բժշկական քննություն և ունեն սահմանված նմուշի հաստատված փաստաթուղթ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել