Ունեցել է 548 որդի և 340 դուստր կամ Չինաստանում երկրորդ ծնված երեխայի հետևանքները

Սուլթան Մուլաի Իսմաիլը ունեցել է 548 որդի և 340 դուստր:

Իր հարեմում գրեթե 20 օրը մեկ ծնվում էր երեխա:

Նշենք, որ այն երկրներում, որտեղ առկա է բնակչության գերծանրաբեռնվածության խնդիր, մեկից ավել երեխաներ ունենալու դեպքում քաղաքացիները տուգանվում են, իսկ այն պետություններում, որտեղ բնակչությունը քիչ է, հակառակը՝ ստանում են դրամական պարգևներ:

Օրինակ՝ Չինաստանում յուրաքանչյուր ընտանիք պետք է ունենա ոչ ավել, քան 1 երեխա: Այդ օրենքը գործում է 1979թ-ից:

Հետազոտողները հավաստիացնում են, որ վերջինս կանխել է մոտավորապես 400 միլիոն չինացիների ծնունդ:

Որոշ գյուղերում թույլատրվում է ունենալ երկրորդ երեխան այն դեպքում, երբ առաջին երեխան իգական սեռի է:

Եթե կինը հղիանում է երկրոդ անգամ, ապա անկախ իր կամքից, բռնի կատարում են աբորտ:
Մեծ հարկերից բացի, այդ երեխային բժշկական օգնություն չեն ցուցաբերի, չեն թույլատրի կրթություն ստանալ, ինչպես նաև ամուսնանալ:

Այս առումով շատ ակտիվ են գործում հաղորդում տվող անձիք: Վերջիններս նման մեկ հաղորդման համար վարձատրվում են բավականին մեծ գումարներով: Օրինակ պրովինցիաներից մեկում այն արժե 3000 յուան՝ դոլլար:

Նշեն, որ ՀՀ Օրենսդրությամբ չկա սահմանափակում երեխաներ ունենալու վերաբերյալ:
Ժպտացեք, Դուք ապրում եք Հայաստանում):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել