ՀՀ Ջրային օրենսգրքի համաձայն` ջրօգտագործման թույլտվության բովանդակության մեջ պետք է ներառված լինեն հետևյալ տարերը.
1) ջրօգտագործման թույլտվություն ստացողի անվանումը (անունը, ազգանունը), գտնվելու վայրը և հասցեն.
2) Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի ղեկավարի անունը, ազգանունը.
3) ջրօգտագործման թույլտվության տրման ամսաթիվը.
4) ջրօգտագործման թույլտվության գործողության ժամկետը.
5) ջրառի և ջրօգտագործման վայրերը.
6) ջրօգտագործման նպատակները.
7) օգտագործվող ջրի քանակը.
8) ջրօգտագործման ժամանակահատվածը.
9) ջրօգտագործման թույլտվության պայմանների ապահովման վերահսկողության մեխանիզմները.
10) ջրերի ստանդարտները և (կամ) դրանց վերաբերյալ հրապարակումների տեղեկությունները.
11) հատուկ միջոցառումներ, որոնք կիրառվելու են արդյունավետ ջրօգտագործումը խթանելու և ջրի որակը բարելավելու, գերխոնավ և առափնյա կարևոր բնական միջավայրերը և առնչվող կենսաբազմազանությունը պահպանելու համար.
12) համապատասխան պահանջներ ջրօգտագործման հաշվառման, մոնիտորինգի, գրանցման և ճշգրտման համար.
13) համապատասխան երաշխիքներ` ջրային ռեսուրսներին վնասներ հասցվելու դեպքում.
14) ջրօգտագործման թույլտվությանն առնչվող Ջրային օրենսգրքով սահմանված վճարներն ու վճարման ժամանակացույցը: