Ինչպե՞ս է ընտրվում Ազգային վիճակագրական ծառայության ղեկավարը

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը (այսուհետ՝ Ծառայություն) ղեկավարում է նրա նախագահը, որը նշանակվում և ազատվում է Հանրապետության Նախագահի կողմից` 6 տարի ժամկետով:

Ծառայության նախագահ կարող է նշանակվել բարձրագույն տնտեսագիտական կրթություն և վիճակագրության բնագավառում աշխատանքի փորձ ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացին:

Ծառայության նախագահը չի կարող զբաղեցնել պետական այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:

Ծառայության նախագահը խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում է կառավարության նիստերին և կարող է կարծիք հայտնել քննարկվող հարցերի վերաբերյալ:

Ծառայության նախագահը`
ա) կազմակերպում է պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի կատարումը.
բ) ներկայացնում է Ծառայությունը ներքին և արտաքին հարաբերություններում.
գ) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:
Ծառայության նախագահի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել`
ա) նրա հրաժարականի դեպքում.
բ) նրա` Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարելու դեպքում.
գ) նրան դատարանի վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու կամ օրինական ուժի մեջ մտած վճռով դատապարտելու դեպքում.
դ) նրա մահվան դեպքում:

Ծառայության նախագահի տեղակալներին նշանակում է Վիճակագրության պետական խորհուրդը` Ծառայության նախագահի ներկայացմամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել