Արդյո՞ք ՀՀ Վճռաբեկ դատարանը պետք է աջակցի միջազգային դատարանին

Միջազգային դատարանի վարույթում գտնվող գործի հետ կապված հանգամանքներ պարզելու կամ ապացույցներ, փաստաթղթեր և այլ նյութեր ներկայացնելու վերաբերյալ այդ դատարանի կողմից ուղարկված հարցումներին Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը պատասխանում և անհրաժեշտ նյութերն ու փաստաթղթերն այդ դատարան է ներկայացնում 15-օրյա ժամկետում, եթե միջազգային դատարանի կանոնակարգերով այլ ժամկետ սահմանված չէ:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը միջազգային դատարանին աջակցում է տվյալ գործով այդ դատարանին հետաքրքրող բոլոր հանգամանքների պարզաբանման համար` ելնելով Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից գործի քննության ընթացքում թույլ տրված դատական սխալները բացահայտելու և արդարադատության շահը մինչև վերջ պաշտպանելու անհրաժեշտությունից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել