Գործատուի կողմից առանց նույնականացման քարտի կամ անձնագրի Հայաստանի Հանրապետության քաղաքացուն աշխատանքի ընդունելը`
առաջացնում է տուգանքի նշանակում գործատուի նկատմամբ` 20000 ՀՀ դրամի չափով:
Նշված տուգանքի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, նույն խախտումը կրկնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում գործատուի նկատմամբ` 50000 ՀՀ դրամի չափով:
Ծանուցում. այս իմաստով անձնագիր է համարվում մինչև «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության քաղաքացուն տրված վավերական անձնագիրը: