dimord.am-ում ավարտական և քննական գնահատականների տվյալների լրացման համար ավարտական փաստաթղթի (ատեստատ, դիպլոմ) առկայությունը պարտադիր չէ․ ԿԳՄՍՆ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են․

«Հարգելի դիմորդ, տեղեկացնում ենք, որ dimord.am կայքում ավարտական և քննական գնահատականների տվյալների լրացման համար ավարտական փաստաթղթի (ատեստատ, դիպլոմ) առկայությունը պարտադիր չէ: Բավարար է դպրոցի կողմից տրամադրված ավարտական և քննական գնահատականների վերաբերյալ տեղեկանքը, որում առկա գնահատականները պետք է մուտքագրել համակարգ:

Հավելենք նաև, որ dimord.am կայքում ավարտական և քննական գնահատականները կարող եք ներբեռնել մինչև հուլիսի 15-ը՝ ժամը 24։00-ն»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել