Ի՞նչ կարգով է պրեկուրսորների շրջանառության նկատմամբ հսկողություն իրականացվում

Պրեկուրսորների շրջանառության հետ կապված գործունեության իրականացման ժամանակ ցանկացած գործառույթ, որի դեպքում փոփոխվում է բաղադրիչի քանակը, գրանցվում է հատուկ մատյանում: Մատյանները պահպանվում են տասը տարի՝ դրանցում վերջին գրառումը կատարելուց հետո: Մատյանների պահպանման և վարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Պրեկուրսորների շրջանառության հետ կապված գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք պարտավոր են իրավասու մարմիններին յուրաքանչյուր ամիս տեղեկացնել իրենց գործունեության մասին:

Այն դեպքերում, երբ կան բավարար հիմքեր ենթադրելու, որ պրեկուրսորների բաղադրիչներից մեկը նախատեսված է թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի անօրինական արտադրության համար, օրենքի 38-րդ հոդվածի առաջին մասում նշված մարմինների դիմումների հիման վրա մինչև երեք ամիս ժամկետով կարող է դադարեցվել նշված բաղադրիչի շրջանառության հետ կապված կազմակերպությունների գործունեությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել