«Joint Mobile Group» կազմակերպության մարդու իրավունքների երեք փաստաբանների հասցեին հունիսի 1-ին չեչենական իշխանությունները բանավոր վիրավորանքներ են ուղղել: «Քաղաքացիական իրավունքների պաշտպաններ» կազմակերպությունը և Նորվեգիայի հելսինկյան կոմիտեն Ռուսաստանի ներքին գործերի գործող նախարարին և գլխավոր դատախազին ուղղված իրենց նամակում լուրջ մտահոգություն էին արտահայտել Չեչնիայում մարդու իրավունքների պաշտպանների անվտանգության վերաբերյալ: Վերջիններս աշխատում են վախի զգացումով:
Ցույցին մասնակցելու ընթացքում հունիսի 1-ին, որն ուղղված էր չեչեն բնակիչների անհայտացման խնդրի անդրադառնալուն, «Joint Mobile Group» կազմակերպության անդամներին Գրոզնիի քաղաքապետ Մուսլիմ Քուչիևը խնդրեց գալ քաղաքապետարան ավելի խորը ծանոթանալու և առավել կոնկրետ խոսելու նպատակով:
«Քաղաքացիական իրավունքների պաշտպաններ» կազմակերպությունը հայտնում է, որ հանդիպմանը ներկա էին մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը: Հանդիպման ժամանակ ներկայացվեցին չհիմնավորված մեղադրանքներ` վարկաբեկելով մարդու իրավունքների «Խոշտանգումների դեմ Կոմիտեն» ներկայացնող մարդու իրավունքների երեք պաշտպաններին:
«Քաղաքացիական իրավունքների պաշտպաններ» կազմակերպությունը և Նորվեգիայի հելսինկյան կոմիտեն մտահոգված են Չեչնիայում մարդու իրավունքների պաշտպանների անվտանգությամբ և կոչ են անում ռուսական իշխանություններին ՄԱԿ-ի «Մարդու իրավունքների պաշտպանների մասին» հռչակագրի համաձայն քայլեր ձեռնարկել մարդկանց իրավունքները պաշտպանողներին պաշտպանելու համար: Ռուսաստանում մարդու իրավունքների պաշտպանների դեմ ցանակացած սպառնալիք կամ ոտնձգություն, պետք է հանրորեն դատապարտվի և ուսումնասիրվի: