Վճռաբեկ դատարանում գործի քննության կարգը

Գործի քննությունը վճռաբեկ դատարանում սկսվում է վճռաբեկ դատարանի պալատի դատավորի զեկուցումով:

Զեկուցողը շարադրում է վճռաբեկ բողոքի և վճռաբեկ բողոքի դեմ ներկայացված պատասխանի փաստարկները:

Վճռաբեկ դատարանի դատավորներն իրավունք ունեն հարցեր տալու զեկուցողին, գործին մասնակցող անձանց:

Բողոք բերած անձն իրավունք ունի ներկա գտնվելու վճռաբեկ դատարանի նիստին: Բացատրություններ տալու անհրաժեշտության դեպքում վճռաբեկ դատարանի նիստին կարող են կանչվել բողոք բերած անձը, ինչպես նաև գործին մասնակցող անձինք, որոնք պատշաճ ձևով ծանուցվում են նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել