Ո՞ր ապրանքների համար կարելի է մաքսատուրք չվճարել

Մաքսատուրքի վճարումից ազատվում են`

ա) «տարանցիկ փոխադրում» ռեժիմով բաց թողնվող ապրանքները.
բ) «ժամանակավոր ներմուծում» ռեժիմով բաց թողնվող ապրանքները.
գ) «ժամանակավոր արտահանում» ռեժիմով բաց թողնվող ապրանքները.
դ) «ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմով բաց թողնվող ապրանքները.
ե) «ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» ռեժիմով բաց թողնվող ապրանքները.
զ) «ներմուծում մաքսային պահեստ» ռեժիմով բաց թողնվող ապրանքները.
է) «ներմուծում ազատ մաքսային պահեստ» ռեժիմով բաց թողնվող ապրանքները.
ը) «վերաներմուծում» և «վերաարտահանում» ռեժիմներով բաց թողնվող ապրանքները, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի.
թ) «ոչնչացում» ռեժիմով բաց թողնվող ապրանքները.
ժ) «ներմուծում անմաքս առևտրի խանութ» ռեժիմով բաց թողնվող ապրանքները.
ժա) այն տրանսպորտային միջոցները, որոնցով կանոնավոր կերպով իրականացվում են բեռների, ուղեբեռների և ուղևորների միջպետական փոխադրումները, ինչպես նաև այն գործիքները, վառելանյութը, պարենային ապրանքները, որոնք կարող են անհրաժեշտ լինել ճանապարհին, միջանկյալ կանգառներում կամ հիշյալ տրանսպորտային միջոցների անսարքությունները վերացնելու համար.
ժբ) արժույթը, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության դրամով արտահայտված՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով շրջանառության մեջ դրված կամ չդրված հուշադրամները, դրանց նմուշները՝ պատրաստված թանկարժեք և այլ մետաղներից, արտարժույթը և արժեթղթերը.
ժգ) այն ապրանքները, որոնք ներմուծվում են Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի շրջանակներում: Օրենսդրությամբ (այդ թվում` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով) ուղղակիորեն նշված չլինելու դեպքում ծրագրի տարբերակումն ըստ մարդասիրական օգնության և բարեգործական ու տեխնիկական բնույթի որոշում է մարդասիրական օգնությունը համակարգող` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը.
ժդ) առևտրային կազմակերպությունների կողմից իրենց կանոնադրական հիմնադրամի համալրմանն ուղղված Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ցանկում ընդգրկված ապրանքները: Սույն ենթակետով նախատեսված արտոնությունից օգտվելուց հետո` երեք տարվա ընթացքում, դրանց օտարման դեպքում մաքսատուրքի գումարը, ներառյալ` դրա վճարումն ուշացնելու համար հաշվարկված տույժերի գանձումը, իրականացվում է օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով.
ժե) «ներմուծում ազատ տնտեսական գոտի» ռեժիմով բաց թողնվող ապրանքները.
ի) «սեփականության իրավունքից հրաժարում` հօգուտ պետության» ռեժիմով բաց թողնվող ապրանքները:

Ցուցահանդեսների, միջազգային տոնավաճառների կամ նմանատիպ միջոցառումների շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած նմուշային քանակությամբ ապրանքների ներմուծումն ազատվում է մաքսային վճարներից, բացառությամբ մաքսավճարի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել