Ինչպե՞ս է հաշվանց կատարվում հարկ վճարողի կողմից ավել հարկ վճարելու դեպքում

Գերավճարի մնացորդի հաշվին հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցումն իրականացվում է հարկ վճարողի գրավոր դիմումով, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև առանց դիմումի:

Գերավճարի կամ գերավճարից տարբերվող գումարների մնացորդը (բացառությամբ` ստորև նշված դեպքերի) կարող է հաշվանցվել հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց առանց հարկ վճարողի դիմումի, եթե մնացորդն արձանագրվում է կամերալ ուսումնասիրությամբ կամ առանց ուսումնասիրության: Եթե կատարված հաշվանցումների գումարը գերազանցում է 300 հազ. դրամը, ապա հարկ վճարողը հաշվանցումների վերջնական ձևակերպում տալու օրվան հաջորդող եռօրյա ժամկետում հեռախոսով կամ կապի այլ միջոցներով (իսկ հաշվանցումների գումարը 500 հազ. դրամը գերազանցելու դեպքում՝ գրավոր) տեղեկացվում է կատարված հաշվանցումների մասին:

Հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի գումարների հաշվանցումը (բացառությամբ` գերավճարի մնացորդի) և (կամ) դրանց վերադարձն իրականացվում են միայն հարկ վճարողի դիմումի հիման վրա:

Գերավճարի մնացորդի վերադարձը կամ միաժամանակ՝ հաշվանցումն ու վերադարձը, իրականացվում են միայն հարկ վճարողի դիմումի հիման վրա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել