Քվեբեկում կազմակերպված ցույցերը կարգավորող օրենքը վիճարկվել է ուսանողներին, համայնքային խմբավորումներին և մարզային արհմիություններին ներկայացնող փաստաբանների կողմից:
Փաստաբաններից մեկը՝ Ֆելիքս Էնթոնի Միշոն, Քվեբեկի վերադաս դատարանում պնդում էր, որ Մայիսի 18-ին ընդունված օրինագիծը արգելում է տարերային ցույցերը, և պետք է համարվի հակասահմանադրական հանրահավաքների և ազատ խոսքի իրավունքը խախտելու համար, հայտնում է «Global Legal Post»-ը:
«AFP» լրատվամիջոցի փոխանցմամբ՝ օրենքը ընդունվել է ոստիկանների և ուսանողների միջև տեղի ունեցած բախումներից հետո: Ֆրանսախոս 8 միլիոն կանադացի ուսանողներ բողոքում էին համալսարաններում ուսման վարձի 82% ավելացման դեմ:
Օրենքը պահանջում է, որպեսզի կազմակերպիչները նախատեսված ցույցի վերաբերյալ առնվազն ութ ժամ առաջ տեղեկացնեն ոստիկանությանը: Միևնույն ժամանակ օրենքի պահանջը չկատարողները ենթարկվում են խոշոր տուգանքների:
Պրն. Միշոն ավելացրել է, որ ՈւԵՖԱ-յի ֆուտբոլի առաջնությունում իտալացիների հաղթանակի դեպքում քաղաքի իտալական թաղամասում հաղթանակը նշելու համար փողոց դուրս եկած մարդիկ կմեղադրվեն հանցագործության մեջ: