Ի՞նչ արժե ամուսնությունը ՔԿԱԳ մարմի աշխատավայրից դուրս

Ամուսնությունը մարդու կյանքում եզակի իրադարձություն է, և յուրաքանչյուրը սրտի տրոփյունով է սպասում այս իրադարձությանը: Մեր ժամանակներում ամուսնացյալ զույգերը ցանկանում է հնարավորինս հանդիսավորությամբ նշել իրենց կյանքի այդ հիշարժան օրը: Քիչ չեն այն զույգերը, ովքեր ցանկանում են իրենց ամուսնությունը հանդիսավորությամբ գրանցել հարսանյաց սրահում:

Իսկ որքա՞ն գումար արժե ՔԿԱԳ մարմնի աշխատավայրից դուրս կատարվող ամուսնության պետական գրանցումը

Եթե ամուսնացող անձինք ցանկանում են, որ ամուսնության պետական գրանցումը կատարվի ՔԿԱԳ մարմնի աշխատավայրից դուրս, ապա ամուսնացող անձանցից մեկն անձամբ կամ սահմանված կարգով լիազորված անձի միջոցով ամուսնության պետական գրանցման օրվանից առնվազն 5 օր առաջ դիմում է ներկայացնում ՔԿԱԳ մարմին` ամուսնության պետական գրանցումը համապատասխան վայրում հանդիսավոր պայմաններում կատարելու համար: Եթե դիմումը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության քաղաքացիական կացության ակտերի գրանցման Ամուսնության պալատ, ապա դիմումին կցվում է ՔԿԱԳ մարմնի աշխատավայրից դուրս ամուսնության գրանցման համար գանձապետարանում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համար բացված արտաբյուջետային հաշվին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված գումարի վճարված լինելը հավաստող անդորրագիրը: Եթե դիմումը ներկայացվում է ՔԿԱԳ այլ տարածքային մարմին, ապա դիմումին կցվում է տվյալ համայնքի ավագանու կողմից սահմանված գումարը (այդպիսին նախատեսված լինելու դեպքում) համայնքի բյուջե վճարված լինելու փաստը հավաստող անդորրագիրը:

ՔԿԱԳ մարմնի աշխատավայրից դուրս ամուսնության պետական գրանցման համար գանձվում է պետական տուրք՝ 10000 ՀՀ դրամ գումարի չափով և արտաբյուջետային վճար հետևյալ չափով.

  • Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության քաղաքացիական կացության ակտերի գրանցման ամուսնության պալատի կողմից ամուսնության գրանցման դեպքում՝ 50.000 ՀՀ դրամ,
  • ՔԿԱԳ այլ տարածքային մարմնի կողմից ամուսնության գրանցման դեպքում՝ համապատասխան համայնքի ավագանու կողմից սահմանված գումարի չափով (այդպիսին նախատեսված լինելու դեպքում):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել