Համաձայն Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիuի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի՝
1. Մաքսային միությանը Հայաստանի Հանրապետության միանալու ուղղությամբ աշխատանքների կազմակերպման նպատակով ստեղծել Մաքսային միությանը Հայաստանի Հանրապետության միացման գործընթացները համակարգող հանձնաժողով և համապատասխան ոլորտային աշխատանքային խմբեր ու հաստատել դրանց անհատական կազմերը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Աշխատանքային խմբերի ղեկավարներին`
1) աշխատանքների կազմակերպման ընթացքում ներգրավել գործարար շրջանակների ներկայացուցիչներին և անհրաժեշտության դեպքում հրավիրել համապատասխան փորձագետների ինչպես պետական կառավարման, այնպես էլ այլ մարմիններից.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի սեպտեմբերի 13-ի նիստի N 36 արձանագրության 27-րդ կետով հավանության արժանացած «Մաքսային միությանը Հայաստանի Հանրապետության միանալու ուղղությամբ աշխատանքների կազմակերպման վերաբերյալ» արձանագրային որոշմամբ սահմանված յուրաքանչյուր միջոցառման ժամկետի ավարտից հետո 1-օրյա ժամկետում աշխատանքների արդյունքները ներկայացնել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն` համակարգող հանձնաժողովի նիստում զեկուցելու նպատակով:
Իրավաբան.net