Դժբախտ պատահար Սևան-Երևան ճանապարհին. կա մեկ զոհ

Սեպտեմբերի 18-ին, ժամը 21.30-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ճանապարհի 31-րդ կմ-ին տղամարդու դիակ կա: 
 
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 21.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևան տանող ուղեմասում վրաերթի է ենթարկել տղամարդու, որը տեղում մահացել է:
Հանգամանքները պարզվում են:
 
Ոստիկանությունը տեղեկացնում է, որ փաստի առթիվ քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքիի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:
 
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել