Made in Azerbaijan գրառմամբ ապրանքներ Ստեփանակերտում չկան․ Արցախի ԱԱԾ

Հունիսի 28֊ին համացանցի սոցիալական ցանցերից մեկում հրապարակվել է հետևյալ գրառումը` «Ստեփանակերւոի խանութներում «մադե ին ադրբեջան» Ապրի թուրքը, ռուսը և իրենց (չ)ինտեգրվող մեջլիսը: Ստամոքսոիդներ լափեք ու լռեք»:

ԱԱԾ-ն հայտնում է, որ նշված հրապարակման կապակցությամբ իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հրապարակումը տեղադրած օգտահաշիվն օգտագործում է ԱՀ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1978թ. ծնված` Գ.Պ.-ն, իսկ նախաձեռնված քրեադատավարական ստուգման արդյունքում պարզվել է, որ վերջինիս կողմից տեղադրված հրապարակումից բխող հանգամանքներն իրականությանը չեն համապատասխանում:

Նույն օրը Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից` Արցախի Հանրապետության Քրեական օրենսգրքի 321.4 հոդվածի և 236-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Գ.Պ.-ն ձերբակալված է:

Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել