Սիմոն Մարտիրոսյանը կազատվի շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից

Կառավարության հունիսի 29-ի նիստի օրակարգում է Սիմոն Մարտիրոսյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին Կառավարության որոշման նախագիծը․

Նախագծում ասվում է․

«Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրա­պետության օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի       15-ի N 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետով և 3-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը   ո ր ո շ ու մ   է.

  1. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատել Սիմոն Գևորգի Մարտիրոսյանին (ծնվ.` 1997 թվականի փետրվարի 17-ին, հաշվառ­ման հասցեն՝ ՀՀ Արմա­վիրի մարզ, գ. Հայկաշեն, 11-րդ փող., տուն 6, 2023 թվա­կանի ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության 3-րդ մրցանա­կակիր)»:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի Հանրապետության ծանրամարտի ազգային հավաքականի անդամ, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների կրկնակի չեմպիոն, օլիմպիական խաղերի  կրկնակի արծաթե մեդալակիր և 2023 թվականի Երևանում անցկացված ծանրամարտի  Եվրոպայի առաջնության 3-րդ մրցանակակիր Սիմոն Գևորգի Մարտիրոսյանին Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 22-ի № 1094-Ա որոշմամբ տարկետում է տրվել մինչև 2023 թվականի ամառային զորակոչը։ Սիմոն Գևորգի Մարտիրոսյանը  նախապատրաստվում է մասնակցելու 2023 թվականի աշխարհի առաջնությանը և 2024 թվականի Եվրոպայի ու աշխարհի առաջնություններին և ամառային օլիմպիական  խաղերին:

«Սիմոն Գևորգի Մարտիրոսյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել