Դավիթ Գալստյանը գրավով ազատ կարձակվի

Դավիթ Գալստյանի խափանման միջոցը փոխարինվեց գրավով՝ համակցված բացակայելու արգելքով։

Այս մասին հայտնում են Բարձրագույն դատական խորհրդից։

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանի որոշմամբ՝ 40 մլն գրավի դիմաց ազատ արձակվեց արտերկրում գրանցված «Mosston Engineering» ընկերության խորհրդի նախագահ, զենքի վաճառքով զբաղվող Դավիթ Գալստյանը։

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա սույն թվականի հուլիսի 4-ին, ժամը՝ 16:00-ին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել